Սպիտակ ագռավ իսկապես լինում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 8:15

Շոտլանդիայում փրկել են սպիտակ գունավորում ունեցող ագռավի ձագին, որին օգնություն է ցուցաբերվել այն պատճառով, որ  նա ենթարկվել է խոշոր եղբայրակիցների հարձակմանը:

Կենդանիների պաշտպանության միությունից Snowy-ին (Ձյունասպիտակ) գտել են  սրտացավ մարդկանց ահազանգից հետո (նրանք հայտնել էին, որ Գլազգոյի պարկում  մեծ թռչունները հարձակվել են  մի սպիտակ թռչնի վրա): Հիմա ձագուկը լավ է զգում: Նրան տեղավորել են իր նմանների մոտ, որ սովորի ու հարմարվի: Իսկ երբ  մեծանա ու իրեն դրսևորի որպես հասուն թռչուն, որը կարող է հոգ տանել իրեն, ապա նրան հետ ` բնություն կարձակեն:

Ի դեպ, կենտրոնի աշխատակիցներն ասում են, որ սպիտակ ագռավն ամենևին էլ ալբինոս չէ, այլ պարզապես ագռավների ընտանիքի հազվադեպ հանդիպող տարատեսակ:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply