Գերմանիան Պերուին է վերադարձրել 600-ամյա մումիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 8:01

Պերուի նախագահ Օլյանտա Ումալան Գերմանիա կատարած պաշտոնական այցելությունից հետո վերադարձել է հայրենիք` իր հետ բերելով 600-ամյա մումիան: Զմռսած մարմինը հայտնաբերվել է լեռնային Կորդիլյեր-Բլանկա տեղանքում` Անդերի Արևմտյան Կորդիլյերում, 1980-ին: 1986-ին այն երկրից դուրս էր բերվել չբացահայտված պայմաններում: Իսկ ավելի ուշ հայտնվել էր Մյունխենի թանգարանում:

Երբ պարզվեց մումիայի ծագումը, ԳԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչները  համաձայնություն ձեռք բերեցին այն հայրենիք վերադարձնելու շուրջ: Ներկայիս Պերուի տարածքում պարբերաբար հայտնաբերվում են մումիաներ, օրինակ, 2010-ին պերուական նախկին մայրաքաղաքի ավերակներում հնագետները հայտնաբերեցին 4 մումիա, որոնց տարիքը գնահատվում է 1600 տ: Դրանք հնդկացիական մշակույթի նախաինկյան շրջանին են պատկանում:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply