Վենեսուելան նավթի պաշարներով աշխարհում առաջատար է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 7:48

Վենեսուելան նավթի պաշարներով դարձել է աշխարհում առաջատարը` առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից, ասվում է  ամենամյա «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական տեսություն» տեղեկագրում:  2011-ի ավարտին Վենեսուելայի նավթային պաշարները կազմել են 296,5 մլրդ բարել, կամ ողջ աշխարհի նավթային պաշարների մոտ 18%-ը: Մինչդեռ նույն ժամանակաշրջանում Սաուդյան Արաբիայի նավթային պաշարները գտնվում էին 265,4 մլրդ բարել (16%) նիշի վրա:

Ընթացիկ շաբաթվա սկզբում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է կրկին վերընտրվելու դեպքում  այդ ցուցանիշը կրկնապատկել: 2019-ին, ըստ Չավեսի հաշվարկի, այն կավելանա  օրական 6 մլն բարելով, ընդ որում, նա նշել է նաև, որ «արդարացի» կլինի մեկ բարելի դիմաց  100 դոլարը գին սահմանելը:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply