Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 15, 2012 6:29

Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի շախմատի միջազգային հուշամրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Մագնուս Կառլսենի հետ: Մեր երկրի ներկայացուցիչը 2,5 միավորով 7-րդ տեղում է։  4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Մորոզևիչը և Վլադիմիր  Կրամնիկը։

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.

Ֆաբիանո Կարուանա – Լյուկ Մակշեյն՝ 1։0
Վլադիմիր Կրամնիկ – Եվգենի Տոմաշևսկի՝ 1։0
Ալեքսանդր Մորոզևիչ – Հիկարու Նակամուրա՝ 0։1
Ալեքսանդր Գրիշչուկ – Թեյմուր Ռաջաբով՝ 0,5։0,5

Դիտվել է 634 անգամ:
Print Friendly

Leave a Reply