Իսպանացիները հաղթեցին խոշոր հաշվով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 15, 2012 6:19
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբում ընդգրկված Իսպանիայի հավաքականը 2-րդ տուրում առաջին հաղթանակը տարավ: Գդանսկում կայացած խաղում այն 4:0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:
4-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսը դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 49-րդ րոպեին Դավիդ Սիլվան կրկնապատկեց այն: Իսկ 70-րդ րոպեին Տորեսը երրորդ գնդակն խփեց իռլանդացիների դարպասը: 83-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը, դառնալով գոլի հեղինակ, վերջակետ դրեց հանդիպմանը:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը վաստակած 4 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Խորվաթիայի ընտրանին, սակայն այն իսպանացիներին զիջում է խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ: Իտալացիներն ունեն 2 միավոր, իսկ իռլանդացիները դեռևս միավոր չեն վաստակել:






Facebook
Tweet This
Email This Post
