Տարբեր խաղակեսեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 14, 2012 22:26

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում Պոզնանում մրցեցին C  խմբում ընդգրկված Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսում ակտիվ էին իտալացիները: 39-րդ րոպեին իտալացի Անդրեա Պիրլոն տուգանային հարվածով բացեց հաշիվը։

Ընդմիջումից հետո խորվաթները տիրեցին նախաձեռնությանը: 72-րդ րոպեին Մարիո Մանջուկիչը, մոտ տարածությունից գրավելով մրցակցի դարպասը, հավասարեցրեց հաշիվը։ Այս առաջնությունում դա նրա խփած 3-րդ գնդակն է: Նույնքան անգամ աչքի են ընկել նաև ռուսաստանցի Ալան Ձագոևը և Գերմանաիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply