Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2012 19:13

Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան և ընդգծել, որ հայ-բուլղարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի և բուլղարական քաղաքների միջմշակութային հարաբերությունների ընդյալնման համար:

<>,-նշել է Երևանի քաղաքապետն ու հավելել, որ Երևանն ու Սոֆիան այսօր հանդիսանում են գործընկեր քաղաքներ և դրա հավաստումը Բուլղարիայի մայրաքաղաքի <> անունը կրող այգում տեղադրված հայկական խորհրդանիշ հանդիսացող տուֆակերտ արձանն է:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես ազգային ու մշակութային արժեքների պահպանության հարցում: Վեժդի Ռաշիդովը, ակնկալելով Երևանի քաղաքապետի աջակցությունը, խնդրել է ընդառաջել և երևանյան բեմում ներկայացնել բուլղարահայ հայտնի ռեժիսոր Գրիգոր Ազարյանի <> պիեսը:

Կողմերը զրուցել են նաև միջմշակությաին տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել փոխայցելությունների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply