Ամառային ըմպելիքներ. սառը թեյ և մրգային զովացուցիչ խառնուրդ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 14, 2012 7:49

Ամռանը թարմացնում ու զովացնում է սառը, առանց շաքարի թեյը

Թեյը եփել սովորականի նման, ավելացնել սառույցի կտոր ու ցանկացած միրգ` դեղձ, ադամաթուզ (մի խոսքով` ինչ սիրտներդ ուզի): Թեյին ավելացված կոճապղպեղը հրաշալի օգնում է շոգին դիմակայելուն, իսկ շաքարը պարզապես ավելորդ կալորիա է, բացի այդ, քաղցրը նաև չի հագեցնում ծարավը:

Մրգային խառնուրդ սառեցված հատապտուղներով

Բլենդերում  հարել ցանկացած միրգ (թարմ կամ սառեցված), ապա մի քիչ ջուր ավելացնել: Կարելի է  ստացված խառնուրդին ավելացնել կաթ ու յոգուրտ: Իսկ կարելի է նաև բլենդերում պարզապես խյուս պատրաստել: Կարևորն այն է, որ բլենդերում սառույցը մանրանա:

Դիտվել է 2638 անգամ:
Print Friendly

Leave a Reply