Ահմեդ Դավութօղլու. «Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին ռազմավարության մասն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 13:05

«Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում: Նա նաև նշել է, որ Անկարայի և Երևանի ստորագրած արձանագրությունները ուղղված են տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելուն:

«Արձանագրությունների ստորագրումը Ղարաբաղի հարցը միջազգային ասպարեզ է հանել»,- ասել է Դավութօղլուն` նշելով, որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, «դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի խնդիրն է»:

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել  է, որ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ թուրքական կողմը ԱՄՆ-ի պետքարտուղար  Հիլարի Քլինթոնի հետ բանակցել է Ղարաբաղի հարցի շուրջ, և «Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին ռազմավարության մասն է»:

Աղբյուրը` ИА REGNUM

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply