ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Պաշտոնական, Օրվա լուր | | June 14, 2012 18:22

Հրանուշ Հակոբյանը Շվեյցարիայում «Կոմիտաս» մեդալով է պարգեւատրել  Շառլ Ազնավուրին:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյա հոբելյանի շրջանակներում հունիսի 13-14-ը  Շվեյցարիայի Համադաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ.Հակոբյանը:

Պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո Հ.Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնեւ քաղաքի եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կազմակերպած Ս.Բաբայանի դաշնամուրային համերգին:

Հանդես գալով ողջույնի խոսքով` Հ.Հակոբյանն ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ է հանձնել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին:

Համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության իրազեկումն է: Համերգի ընթացքում կատարված կամավոր նվիրատվությունները կնպատակաուղղվեն Հայաստանի սոցիալապես անապահով դպրոցականների  բարօրությանը:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply