Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակով են սկսել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 23, 2009 13:14
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը հաջող սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն, իսկ մեր երկրի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Իտալիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2-րդ տուրում կմրցեն համապատասխանաբար Ռումինիայի և Սլովենիայի թիմերի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
