ՀՀ Գլխավոր հյուպատոսը դասախոսել է Արիզոնայի Պետական Համալսարանում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 14, 2012 16:52

Հունիսի 11-ին Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Արիզոնայի Պետական Համալսարանի ռուսերենի, եվրասիական եւ արեւելաեվրոպական լեզուների հետազոտությունների «Մելիքյան» կենտրոն, որտեղ հանդիպել է ուսանողության եւ դասախոսական կազմի հետ:

Կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Հայկական սփյուռքի ձեւավորման պատմությանն ու ներկա զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող դասախոսությանը: Պատասխանելով ներկաների հարցերի՝ Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետքարտուղարի՝ Հայաստան կատարած այցին եւ այդ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողություններին:

Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը պատասխանել է վերջիններիս՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ընթացիկ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող բազմաթիվ հարցերի:

ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդիպել է նաեւ հայերեն լեզու ուսումնասիրող ուսանողների, ովքեր առաջիկայում երկու շաբաթով ժամանելու են Հայաստան լեզվական պրակտիկա անցկացնելու նպատակով:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply