Անգլերեն չիմացող վրացիներն ավարտական չեն ստանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2012 15:41

Բաթումի բժշկական կոնֆերանսում ելույթ ունենալով`  Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ երկրի բուհերի  այն շրջանավարտները, որոնք չգիտեն անգլերեն, չեն կարող  բարձրագույն կրթության ավարտական  վկայական ստանալ:

«Ով ինչ ուզում է ասի, սակայն մենք մոտ ժամանակներում նոր  կանոն կմտցնենք, որ շրջանավարտներն առանց անգլերենի իմացության դիպլոմ  չեն ստանա»,- ասել է նա: «Շատ լավ է ռուսերեն իմանալը, սակայն այսօր տեղեկությունների հոսքը հիմնականում անգլերենով է, դրա համար էլ նման կանոնը պետք է պարտադիր լինի»,-նշել է նա:

Վրաստանում 2 տարի է, ինչ պարտադիր է անգլերենի ուսուցումը` սկսած առաջին դասարանից:

Բացի այդ, վրացական հեռուստաալիքները ցուցադրում են ֆիլմերն անգլերենով` վրացերեն սուբտիտրերով:  Փորձագետները վստահեցնում են, որ դա նյարդայնացնում է միջին տարիքի ու տարեց հեռուստադիտողներին, իսկ երիտասարդությունը ողջունում է նման տարբերակը: Վրաստանում բացվել են նաև անգլերենի ուսումնասիրման ու համակարգչով աշխատանքի ուսուցման անվճար կուրսեր:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply