«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 14, 2012 14:17

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ:

Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը:

Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրում:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply