Գևորգ Հարությունյանը` ճկասուսերակիրների Հայաստանի երիտասարդների չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2009 14:13

«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դալիճում անցկացվող սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում առաջինը պայքարն ավարտեցին ճկասուսերակիրները: 57 մարզիկների մրցավեճում առաջին տեղը գրավեց ՀՄՄ-ի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը: Երկրորդ մրցանակակիր դարձավ Արաբկիր համայնքի սուսերամարտի դպրոցի սան Ժորա Վարդանյանը, իսկ երրորդ մրցանակակիր՝ Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի ներկայացուցիչ Գևորգ Հայրապետյանը, Երևանի հրաձգության մարզադպրոցի սան Հայկ Զեյթունյանը:

Այսօր կորոշվեն խոցասուսերակիրների և խոցասուսերակրուհիների մրցաշարերի հաղթողները:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply