ՀՀ նախագահ.«Տևական խաղաղության հասնելու համար պետք է փնտրել երկարաժամկետ լուծումներ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 12:14

serzh_sargsyanԵրկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ասել է, որ մենք շատ լրջորեն և պատասխանատվությամբ ենք մոտենում բանակցային գործընթացին, և, որ հարցի լուծման համար ամենաշատշահագրգրված կողմը  Լեռնային Ղարաբաղն է:

Նախագահն ասել է, որ պետք է կողմերն իրատեսորեն մոտենան ստեղծված իրավիճակին և ունենան իրատեսական անկնալիքներ: Սարգսյանի խոսքերով` մենք պետք է փնտրենք երկարաժամկետ լուծումներ, որոնք կբերեն տևական խաղաղության: « Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ»,- ասել է նա:

Սարգսյանն ասել է, որ երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: «Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին եւ, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մոտեցնում»,-սսել է նա:

Նախագահը խորհուրդ է տվել ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձել ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին:

Կարևորելով մարտական դիրքեր կատարած այցելությունները` Սարգսյանն ասել է, որ այս այցը մյուսներից տարբերվում է նաեւ նրանով, որ այն հաջորդեց գլխավոր ռազմական տեսչության կողմից մի զորամիավորումում անցկացված հանկարծակի ստուգումներին: «Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերը հիմա զարգացման փուլ են ապրում: Նրանք վաղուց արդեն կայացել են, եւ մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր`  ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր: Իսկ դրանք տարբեր բաներ են»,-ասել է նախագահը:

Նախագահի խոսքերով` մարտական ստորաբաժանումների այսօրվա վիճակը, նրանց զինվածությունը, մարտական ոգին եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ են տալիս միանշանակ եզրակացնել, որ մեր զինված ուժերը կոնկրետ այս հատվածում պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply