Իսրայելցի դպրոցականը գրազով մի շիշ վիսկի է խմել ու կոմայի մեջ ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2012 13:39

Ողբերգությունը կատարվել է հունիսի 13-ին:Երուսաղեմի ինտերնատներից մեկում աշակերտները  սպիրտային խմիչքների` «ով ավելի շատ կխմի» մրցույթ էին կազմակերպել: Դեռահասներից մեկը 10 րոպեում մեկ շիշ   վիսկի  խմելուց հետո ընկավ կոմայի մեջ: Վախեցած դասընկերները շտապօգնություն կանչեցին, որը 11-րդ դասարանցուն տեղափոխեց հոսպիտալ: Այնտեղ  բոլոր վերակենդանացնող միջոցառումները ձեռնարկեցին, սակայն դպրոցականը դեռևս գիտակցության չի եկել,  ու բժիշկները վախենում են, որ նրա ուղեղն անդառնալի վնասվել է:

Հետաքննությանը մասնակցում են ոստիկանները, լուսավորության նախարարության ներկայացուցիչներն ու ինտերնատի ղեկավարությունը:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply