Հարուստ ավարով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 14, 2012 13:42

Քութաիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարից հարուստ ավարով վերադարձան Հայաստանի ներկայացուցիչները: Մարտուղյակներ էին դուրս եկել մեր երկրի  11 պատվիրակներ:

Էմմա Պողոսովան, հաղթելով  բոլոր մրցակցուհիներին, կանգնեց պատվո պատվանդանի ամենաերին աստիճանին: Արթուր Քոչարյանը բավարարվեց երկրորդ տեղով: Հայաստանի հավաքականի մեկ խոցասուսերակիր և երեք ճկասուսերակիր կանգնեցին պատվո  պատվանդանի երրորդ աստիճանին :

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply