Ամերիկուհին «սատանայի դրդմամբ» սպանել է որդուն և կերել փոքրիկի ուղեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2012 13:28

Տեխաս նահանգի Սան Դիեգո քաղաքը ցնցել է հրեշավոր մի հանցագործություն.  երիտասարդ Օտտի Սանչեսը խոհանոցային դանակով գլխատել է իր փոքրիկ որդուն և կերել նրա ուղեղի մի մասը, իսկ հետո նույն դանակով փորձել ինքնասպան լինել:

Տեղ հասած ոստիկաններին նա բացատրել է, որ սատանայի դրդմամբ է արել, որն իբր   տիրում է իր մարմնին ու հոգուն:

Օտտի Սանչեսին կդատեն  դաժանաբար սպանություն կատարելու համար, իսկ նահանգի օրենսդրության համաձայն, նրան մահապատժի կենթարկեն:

Ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում: Նրան մինչև դատը 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ են արձակել:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply