ԱՄՆ-ի նոր դեսպանը աջակցություն է խոստանում Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2009 12:54

Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասը երեկ  աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելուն: Անցած շաբաթվա վերջին պաշտոնն ստանձնելուց հետո սա մամուլի համար ամերիկացի դեսպանի առաջին հայտարարությունն էր:

«ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելուն: Այդ նպատակով Վրաստանում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կօգնեն Վրաստանին ուժեղացնելու պաշտպանության եւ անվտանգության համակարգերը»,- լրագրողներին հայտարարել է Բասը:

Հինգշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մեկ անգամ եւս հավաստել Է, որ ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը ուժի մեջ Է մնում, եւ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Այդ մասին Ռասմուսենը Բրատիսլավայում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ընթացքում հայտարարել Է վրացական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Բուխարեստում ընդունված որոշումը ուժի մեջ Է մնում: Այդ որոշմանը համապատասխան՝ Վրաստանը եւ Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա  նաև նշել Է, որ երկու երկրները պետք Է համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափորոշիչներին:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply