Խճճված իրավիճակ` «մահվան խմբում»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 14, 2012 13:13
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրի խաղում, որը կայացավ Խարկովում, Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի թիմին: Գերմանաիայի հավաքականի խաղացող Մարիո Գոմեսը 24-րդ և 38-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, իսկ հոլանդացիներից 73-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբին վան Պերսին:
B խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Գերմանաիայի հավաքականը: Այն արդեն կատարել է խմբից դուրս գալու առաջադրանքը: Պորտուգալիայի, Դանիայի հավաքականները վաստակել են 3-ական միավոր: Հոլանդիայի հավաքականը միավոր չունի: Այդուհանդերձ, «մահվան» խմբում խճճված իրավիճակ է և Պորտուգալիայաի, Դանիայի, նաև Հոլանդիայի հավաքականները պայքարը շարոնակելու հնարավորություն ունեն: Ամեն բան վճռվելու է վերջին տուրում:






Facebook
Tweet This
Email This Post
