Շարլիզ Թերոնը սափրել է գլուխը «Խելագար Մաքսը» ֆիլմի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2012 13:13

Գեղեցկուհի Շարլիզ Թերոնը արվեստի համար ամեն տեսակ զոհողության պատրաստ դերասանի  համբավ է ձեռք բերել:  2003թ. նա թույլ է տվել այլանդակել իր արտաքինը «Հրեշ» հանցավոր դրամայի դերի համար, որը նրան «Օսկար» բերեց: Այժմ նոր փորձերի հերթն է: Շուտով Շարլիզը կուղևորվի Նամիբիա «Խելագար Մաքսը»  ֆիլմի նկարահանումների համար, որտեղ կխաղա մի ձեռքանի և գլուխը մաքուր սափրած հերոսուհու դերում: Բարեբախտաբար դերասանուհու բոլոր վերջույթները  տեղում են, բայց մազերից նա հրաժարվել է:

Սափրագլուխ Շարլիզ Թերոնը զբոսնում է Բևերլի Հիլզում փոքրիկ Ջեկսոնի հետ, որին որդեգրել է այս տարվա մարտին

«Խելագար Մաքսը»  ռեժիսոր Ջորջ Միլլերի ֆիլմերի շարքից  է` «Իստվիկյան վհուկները», «Սարքիր ոտքեր», որոնցում գործողությունները կատարվում են Ավստրալիայում  ապոկալիպսիսից հետո: Գլխավոր հերոսը Մաքս Ռոկատանսկին է , որը կորցրել է ընտանիքը և դրա հետ միասին կյանքի իմաստը: Թափառում է մայրցամաքի քաղաքակրթության ավերակների միջով, և նրա աչքերով հանդիսատեսը դիտում է ատոմային պատերազմի բոլոր հետևանքները:

Այդ սերիայի նախորդ ֆիլմը  դուրս է եկել 27 տարի առաջ: Ինչ- որ ժամանակ խելագար Մաքսի դերը խաղացել է Մել Գիբսոնը, որը նրան առաջին փառքը բերեց, նա նկարահանվել է  Ջորջ Միլերի այդ եռապատման բոլոր մասերում: Սակայն Միլերի նոր ֆիլմում հայտնվել է ավելի երիտասարդ դերասան  Թոմ Հարդին ` «Այսինքն պատերազմ» և «Մութ ասպետը. առասպելի վերածննունդը»  ֆիլմերի աստղը:

Միձեռքանի Թերոնի հերոսուհու անունն է Ֆուրիոզա` «Կատաղի»:

Շարլիզ Թերոնը "Հրեշ" ֆիլմում

Հետաքրքիր է , որ նկարահանումները պետք է սկսեին 2011թ., բայց  հետաձգվել էին  Ավստրալիայում  անկանխատեսելի կլիմայի պատճառով. ուժեղ անձրևները    անապատը, ինչպես ապոկալիպսիսից հետո ,անսպասելի  վերածել էին  ծաղկած այգու:   Ռեժիսորը ստիպված էր մոլորակի վրա փնտրել համապատասխան տեսարան և ընտրությունը կանգ առավ աֆրիկյան Նամիբիա երկրի վրա` Շարլիզ Թերոնի հայրենիք ՀԱՀ հարևանությամբ:

Երբ որ վերջանան  «Խելագար Մաքսի» չորրորդ մասի նկարահանումները , Ջորջ Միլերը անմիջապես կսկսի  «Խելագար Մաքս»-ի  հինգերորդ մասի նկարահանումները,   հետո վեցերորդի, որի սցենարը պատրաստ է:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply