Մանկավարժական համալսարանի կայքը կրկին հակերային հարձակման է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2012 11:54

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքը` armspu.am-ն այս գիշեր կրկին հակերային հարձակման է ենթարկվել: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:

Ադրբեջանցի հակերներն իրենց «ուղերձում» սպառնում են, թե հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:

Վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է կոտրվում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply