5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2012 11:17

5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի սահմանում, հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել  տեղական ժամանակով 09:53-ին, թուրքական Շիրնակ քաղաքից 33 կմ, սիրիական էլ Քամիշլի քաղաքից և իրանական Մոսուլից 114 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 9,6 կմ խորության վրա:  Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնվում:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply