Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարվա համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2012 11:16

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող  2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մանցել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։  Տե՜ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=244

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15  կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից, և մինչև 2012 հունիսի 4-ից մինչև հուլիսի 20-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply