Հնդկաստան.պողպատաձուլական գործարանում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2012 10:55

Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի պողպատաձուլական գործարանում չորեքշաբթի, ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով,  հայտնում են ԶԼՄ-ները:

Տեղի ոստիկանության կոմիսար Պուրնաչանդա Ռաոն հայտնել է , որ 16 մարդ լուրջ այրվածքներ է ստացել:

Որոշ տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել Վիշնակհափաթնամ նավահանգստային քաղաքում , պողպատաձուլական գործարանում նոր սարքավորում տեղադրելու ժամանակ:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply