Ադրբեջանի նախագահը կմեկնի Մինսկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 23, 2009 13:56
Նոյեմբերի 12-ին Մինսկ կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. այդ մասին հայտնել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հինգշաբթի Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ Մինսկում կայացած հանդիպմանը: «Մեր կողմից պատրաստվել է Ադրբեջանում արտադրությունների ստեղծման ծրագրի նախագիծը: Մենք ցանկանում ենք քննարկել այդ նախագիծը և փոխանցել ձեզ, որպեսզի մինչև նոյեմբերի 12-ը ստորագրենք ծրագիրը»,-ասել է Սեմաշկոն:
2008 թ. արդյունքներով՝ Ադրբեջանը վեցերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների հետ Բելառուսի արտաքին առևտրի ծավալում:
2008 թ. ապրանքների և ծառայությունների երկկողմ շրջանառությունը 2007-ի համեմատ ավելացել է 25,9 տոկոսով և կազմել 117,7 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10,7 անգամ և 2008 թ. առաջին անգամ գերազանցել 100 մլն դոլարի նշագիծը:






Facebook
Tweet This
Email This Post
