Լևոն Արոնյանը պարտվեց Ալեքսանդր Մորոզևիչին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 13, 2012 23:00

Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 40-րդ քայլին զիջեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչին։

Արոնյանն անհաջող է խաղում այս մրցաշարում և 5 հնարավորից վաստակել է 2 միավոր։ Աղյուսակը գլխավորում է Մորոզևիչը` 4 միավոր:

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս հանդիպումները.

Ռաջաբով – Կառլսեն` 0:1
Նակամուրա – Կրամնիկ` ½ : ½
Գրիշչուկ – Կարուանա` ½ : ½
Տոմաշևսկի – Մաքշեյն` ½ : ½

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply