Պորտուգալացիները կորզեցին հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 13, 2012 22:45
Լվովում կայացած խաղում B խմբի ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը 2-րդ տուրում 3։2 հաշվով առավելության հասավ Դանիայի ընտրանու նկատմամբ։
24-րդ րոպեին հաշիվը բացեց Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն։
37-րդ րոպեին նրա թիմակից Պոշտիգան դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ 2։0։
41-րդ րոպեին Նիկլաս Բենդտները, գլխի հարվածով գրավելով Պորտուգալիայի հավաքականի դարպասը, կրճատեց հաշվի տարբերությունը։ 80-րդ րոպեին նա ևս մեկ անգամ աչքի ընկավ: Թվում էր , թե կգրանցվի ոչ-ոքի, սակայն պորտուգալացի Վարելեն 87-րդ րոպեին դանիացիների դարպասը խփեց հաղթական գնդակը:






Facebook
Tweet This
Email This Post
