Ադրբեջանում երկու տարվա ազատազրկման են դատապարտել FARS գործակալության թղթակցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 22:23

Ադրբեջանական դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել FARS գործակալության թղթակից Անար Բայրամլիին: Այս մասին տեղեկացնում է «Chicago Tribune» պարբերականը:

Նշենք, որ Անար Բայրամլին ձերբակալվել էր 2012թ. փետրվարին: Ոստիկանությունը պնդում է, որ նրա մոտից 0,387 գրամ հերոյին է առգրավվել, վերջինս բոլոր մեղադրանքները հերքում է: Նա պնդում է, որ իրեն հետապնդում են լրագրողական գործունեության համար:

Լրագրողի եղբայրը` Էլդար Բայրամլին, հայտարարել է, որ թմրանյութերը եղբոր գրպանն են գցել ոստիկանները:

Ըստ պարբերականի, Անար Բայրամլին 5 տարի աշխատում էր Իրանի հեռուստատեսությունում, այդ թվում և արբանյակային Sahar հեռուստաալիքի համար, որը հայտնի է իր հակաադրբեջանական քաղաքականությամբ:

Panorama.am

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply