Կառավարության որոշմամբ՝ Արարատի և Արմավիրի մարզերում կտեղակայվի հակակարկտային 25 կայան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 17:35

Այսօր կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ կկանոնակարգվեն միջազգային մակարդակով անհետացման վտանգված շուրջ 33 հազար վայրի բուսական եւ կենդանական աշխարհի տեսակների ներմուծման և արտահանման գործընթացները։

Կառավարության եզրակացությամբ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի եւ Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աղետի գոտում ինքնակամ կառուցված կամ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կներայացվի ԱԺ:

Իր նիստում գործադիրն ավելացրել է ՀՀ 2009թ. պետբյուջեի եկամուտների եւ ծախսերի գումարները, վերաբաշխում կատարել պետբյուջեում եւ փոփոխություններ` նախկին որոշումներից մեկում, որով Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվող 250,0 մլն դրամ դրամաշնորհով նախատեսվում է Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղակայել հակակարկտային 25 կայան` պաշտպանելով շուրջ 3 հազար հա գյուղատնտեսական հողատարածք։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել նաև «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ նանոտեխնոլոգիաների (կիրառական գիտություններ և տեխնոլոգիաներ միավորող  ոլորտ) օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը տորագրելու առաջարկությանը։ Այս փաստաթղթով սկիզբ կդրվի նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառի իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, կկանոնակարգվի այդ ոլորտում ՀՀ եւ ՌԴ փոխշահավետ համագործակցությունը, կստեղծվեն գիտական հետազոտությունների զարգացման, գործարար ակտիվության բարձրացման բարենպաստ պայմաններ։

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply