Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 20:34

Երևանի քաղաքապետարանի թիվ 113 դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրին: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի որդուն: Կիսանդրու բացումը և դրան հաջորդած տոնական միջոցառումը նվիրված էր Նորիկ Խաչատրյանի ծննդյան 50 ամյակին և մահվան 20-րդ տարելիցին: Ազատամարտիկի անունը կրող դպրոցի բակում հավաքված նրա զինակից ընկերներն ու հարազատները, գոհունակություն հայտնելով նախաձեռնության համար, ընդգծել են, որ հարգանքի նման դրսևորումը մեկ անգամ ևս փաստում է, որ հայրենիքը գնահատում է իր նվիրյալ զավակներին: Նրանք նաև շեշտել են, որ այսկերպ դաստիարակվում է իրապես հայրենասեր ու ազգանվեր սերունդ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply