Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 19:09

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:
Կուրղինյան 7 շենքի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:
Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել:
Երևանի քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:
Անդրանիկի 114,118, ինչպես նաև Շերամի 83,85, շենքերի բակում ևս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչներին են հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:
Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:
Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով:
Րաֆֆու 45,47 և 49 շենքերի բակում Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կազմակերպված ծառատունկին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման
աշխատանքներն իրականացվել են, ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:
Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում.
<>,-նշել է քաղաքապետը:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով բնակչության կողմից բարձրացված խնդիրներին, Տարոն Մարգարյանը կարևորել է հատկապես վերելակային տնտեսության արդիականացման խնդիրը. <>, ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հորդորել է նաև հետևողական ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, շեշտելով, որ այդ մասով եկամուտների աճն իր հերթին կարող է լրացուցիչ հնարավորություն ընձեռել քաղաքային ծրագրերի հետ մեկտեղ ավելացնելու իրականացվող բարեկարգման աշխատանքների ծավալները:
<>,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply