Արմեն Դալլաքյան. Այսօր պահանջարկ կա դիտելու հայկական հաջողված սարսափ ֆիլմ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 13, 2012 17:30

Հուլիսի 15-ից էկրաններին կլինի «Ինչի համար» առաջին հայկական սարսափ- ֆիլմը: Այն ուսուցողական բնույթ ունի, չկան համակարգչային էֆեկտներ, սկսնակ դերասանները խաղում են անձնվիրաբար: Գլխավոր դերերից մեկը կերտել է ռեժիսոր Արմեն Դալլաքյանը, վերնագրի ընտրությունը նույնպես նրանն է: Ըստ երիտասարդ ռեժիսորի, կինոարտադրությունը երիտասարդներին վստահելը ճիշտ է. «Երիտասարդը նոր գույներ է տալիս կինոյին: Ֆիլմի մասին տպավորությունները շատ դրական են: Նկարի գաղափարը իմն է, այսօր պահանջարկ կա դիտելու հայկական հաջողված սարսափ-ֆիլմ, որովհետեւ լսարանը արդեն հոգնել է լաց ու կոծից, ողբից, պետք է մի փոքր էլ շարժվել դեպի եվրոպական մակարդակ: Ի վերջո, սա 21-րդ դարն է, եւ Հայաստանում էլ պետք է լինի այնպիսի սարսափ, որն ունենա կինոգույներ»:
Այն հարցին, թե ինչ նոր «համեմունք» կա ֆիլմում, ռեժիսորը պատասխանեց. «Համեմունքը ոչ պրոֆեսիոնալ դերասանների խաղն է պրոֆեսիոնալ մակարդակով: Ֆիլմի նկարահանման 2-րդ օրվանից բազմաթիվ արձագանքներ եւ քննադատություններ պտտվեցին, ինձ թվում էր, որ դա վկայում է, որ ֆիլմը սպասված եւ ստացված է: Ծիծաղելին այն է, որ նկարահանման ժամանակ խոսակցություններ գնացին, թե ինչու նման մտահղացումը չի իրագործվել որեւէ հայտնի եւ հարուստ մարդու կողմից»:
ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply