“Գծի տերը” հանցախմբերին հատուկ արտահայտություն է. Արմեն Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 13, 2012 16:45
“Սպառողների միություն” ՀԿ-ի նախագահ Արմենը Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հանրային տրանսպորտի անմխիթար վիճակի, բազմաթիվ թերությունների ու խախտումների մասին, և, անդրադառնբալով վեջերս Ավան համայնքում տեղի ունեցած սպանությանը, երբ համար 5 երթուղու վարորդներից մեկը սպանել էր մյուսին, դժգոհեց, որ լրատվամիջոցները ինչպես հարկն է չլուսաբանեցին և չանդրադարձան այս խնդրին. “Բանը հասել է այնտեղ, որ վարորդներից մեկը մյուսին սպանել է, և սա լռության մատնվեց մամուլում: Չկա արդ արձագանքը, թե ինչ է կատարվել և ինչպես դա պատահեց”:
“Բանն այն է, որ սա հետևանք է նրան, որ վարորդներն ու տնտեսվարող սուբյեկտները մշտական կոնֆլիկտի մեջ են, և դա դարձել է երևույթ, որ վարորդները կամ երթուղինների տերերը արդեն իրար ծեծում են ֆիզիկապես` ուժեղները ճնշելով թույլերին: Ծեծելուց բացի նաև վախեցնում են, որ, օրինակ, ժամը 7-ից հետո էլ քեզ չտեսնեմ գծում”,- իր խոսքը շարունակեց Արմեն Պողոսյանը:
Բանախոսը նշեց, որ մեր երկրում հանրային տրանսպորտի մասին օրենք չկա, կա ընդամնեը ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենք, որը չի բավարարում մեզ. “Գոյություն ունի տրանսպորտի զարգացման հայեցակարգ, համաձայն որի պետք է զարգանա էլեկտրատրանսպորտը, և կա հաստատված սխեմա: Ըստ այդմ` պետք է լինի 76 միկրոավտոբուսային երթուղի, սակայն իրականում այդ երթուղիների քանակը 115-ն է: Նա նաև նշեց, որ քաղաքի գլխավոր հատկագծում հստակ նշված է, որ միկրոավտոբուսների քանակը պետք է կազմի ընդամենը 19.2 տոկոսը, և իրենց պարբերաբար անցկացվող մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ միկրոավտոբուսների քանակը 90 %-ից իջել է մինչև 70 %. “Այս տեմպերով մենք 19.2 %-ին կհասնենք Քրիստոսի երկրորդ գալստյանը”:
Նա նաև անդրադարձավ ներկրված չինական արտադրության ավտոբուսներին և ասաց, որ դրանք անորակ են և հարմարավետ չեն, ուստի իրենք չեն ընդունում նմանատիպ ավտոբուսները, և հավելեց, որ մենք կարող էինք նմանատիպ նվիրատվություն, սակայն անհամամետ ավելի լավ ավտոբուսների տեսքով, ստանալ նաև Ֆրանսիայից:
Պողոսյանը նաև հիշեց այսպես կոչված “գծի տերերին”` նշելով` որ “գծի տեր” արտահայտությունը հայերեն չէ, հանցավոր խմբերի կոդավորված լեզուն է, որ թափանցել է նաև մամուլ:
Ի վերջո, բանախոսը, անիմաստ համարելով նշել որևէ մեկի և, այս դեպքում նաև, հենց Համար 5 երթուղու “գծի տիրոջ” անունը, ասաց, որ պետք է պայքարեն ոչ թե անհատների, այլ երևութի դեմ պետական մակարդակով` տարբեր միջոցներով, ինչով որ հնարավոր է:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
