Փոքրիկ իշխաններ՝ ՆՓԱԿ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 13, 2012 16:41

Հունիսի 7-ին և 8-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայացավ «Փոքրիկ իշխան» վիպակի հիման վրա բեմադրած «Եկեք խաղանք» ներկայացումը: Դերակատարները 7-12 տարեկան  երեխաներ էին, ովքեր նաև մասնակցել էին բեմադրության նկարչական ձևավորմանը:

Մեկի փոխարեն հանդես եկան մի քանի փոքրիկ իշխաններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մոլորակը:

Ներկայացման բեմադրիչների՝ Սիլվա Չոբանյանի և Գայանե Եղիազարյանի խոսքով՝  փոքրիկ դերասանները Նկարչական դպրոցի սաներ են, և միայն նրանցից մեկն ուներ դերասանական փորձ, բայց դա չխանգարեց, որպեսզի բոլորն էլ շատ լավ կատարեն իրենց դերը:

«Երեխաները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել փորձերին, ավելին՝ այս բոլոր ցուցադրված նկարները հենց նրանց աշխատանքներն են»,- ասաց Սիլվա Չոբանյանը՝ նշելով, որ մեծ հաճույք է ստացել երեխաների հետ աշխատելիս:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply