Տիգրան Բալայան. «Մենք առաջ ենք ընթանալու Արձանագրության դրույթներին համահունչ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 17:50

«Հայ-թուրքական համաձայնություններն արտացոլված են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում, որտեղ որեւիցե նախապայման չկա, եւ մենք առաջ ենք ընթանալու արձանագրությունների դրույթների հետ համահունչ»,-այսօր ասել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով այն պնդումները, թե Թուրքիայի ԱԳ նախարարն իր ելույթում հնչեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններ:

Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար ահմեդ Դավութօղլին հայտարարել էր, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուգահեռ է ընթանում թուրք-հայկական մերձեցման հետ: Մեզ համար ազիզ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թանկ է այնպես, ինչպես մեր տարածքային ամբողջականությունը»:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply