Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է կատարել Հայ եկեղեցու թեմերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 14:25

Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել Հայ առաքելական սուրբ Եկեղեցու թեմերում:

Ըստ այդմ, Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն, ազատվելով Վայոց ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց ձորի թեմում:

Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:

Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգեւոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սեւակ քահանա Գաբրիելյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

NEWS.am

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply