Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 14:23

Հանրապետության տարածքում`

Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-16-ը առանձին շրջաններում, 17-18-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 17-18-ը` նույնքան կնվազի:

Երևանում`

Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին և 18-ին հնարավոր է, 17-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 35.40C (2006 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան 6.20C (1929 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 21.90C

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply