Եթովպիան աշխարհից օգնություն է խնդրել. 6,2 մլն մարդու սովահարություն է սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2009 18:05

Եթովպիայի կառավարությունը միջազգային հանրությանը խնդրել է շտապ օգնություն տրամադրել, որպեսզի սովից փրկեն 6,2 մլն մարդու:

Եթովպիայի իշխանությունները նման խնդրով դիմել են միջազգային դոնորներին, որոնք քննարկել են Արևելյան Աֆրիկան ընդգրկած տևական երաշտի հետևանքները:

ՄԱԿ-ի պարենի  համաշխարհային ծրագիրն արդեն ավելացրել է Եթովպիային տրվող օգնության տարեկան գումարը` այն հասցնելով 85 մլն դոլարի:

Բարեգործական «Oxfam» կազմակերպությունը կոչ է արել միջազգային դոնորներին Եթովպիային օգնելու նոր մեթոդներ գտնել:

Եթովպիայում սովից 1 միլիոն մարդու մահվանից 25 տարի անց, ինչպես նշում է կազմակերպությունը, պարենի մատակարարումը փրկում է մարդկանց միայն կարճաժամկետ խնդիրներից, սակայն չի օգնում հաղթահարել հաջորդ աղետը:

Եթովպիայում աղետալի վիճակ է ստեղծվել երաշտի պատճառով: Վիճակն ավելի է սրվում հարևան Սոմալիի հետ ունեցած կոնֆլիկտի և բնակչության աճի պատճառով:

ՄԱԿ-ի պարենի  համաշխարհային ծրագրի համաձայն` Եթովպիայում երաշտից տուժել է 10 մլն մարդ, նրանցից 4,6 մլն-ին սպառնում է սովը: Այս թվերը, սակայն, դեռևս կարող են աճել:

Սեպտեմբերին «Oxfam»-ն առաջարկել էր շտապ հավաքագրել 15 մլն դոլար` օգնելու Արևելյան Աֆրիկայի երկրներին: Ըստ տվյալների` սովը սպառնում է 23 մլն մարդու 7 երկրներից:

Աղբյուրը` BBC

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply