Ֆրանսիան դռները փակել է մահմեդական կանանց առջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 13:00

Ֆրանսիայի Շառլ դը Գոլ օդանավակայան ժամանած  մահմեդական կանայք, որոնք հրաժարվել են բացել դեմքը պաշտպանության ծառայության աշխատակիցներին, ստիպված հետ են թռել,  քանի որ նրանց արգելվել է օդանավակայանի սահմաններից դուրս գալ:

Ֆրանսիական ոստիկանությունը հաստատել է այն փաստը, որ բոլոր 3 կանայք, որոնք հրաժարվել են ցույց տալ դեմքը` անձը հաստատելու համար, Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են ու Փարիզ էին եկել Քաթարի մայրաքաղաք Դոհայից:

Դեռևս անցած տարվանից Ֆրանսիայի տարածքում գործում է մահմեդական կանանց ավանդական իսլամական հագուստ կրելու արգելքը (ներառյալ նիքաբն ու փարաջան), որը ծածկում է դեմքն ու խանգարում հասարակական վայրերում անձի նույնականացմանը:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply