Հրանտ Մելքումյանը 6-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 13, 2012 12:44

Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Լու Շենգլիից (Չինաստան):

Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը վաստակեցին 6,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը` 6-ական միավոր:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply