Բախում` ադրբեջանցի զինվորների և գյուղացիների միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 14:49

Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի մոտ` Գյուլիստան գյուղում, բախումներ են տեղի ունեցել գյուղի բնակիչների և Ադրբեջանի ԶՈՒ  ներկայացուցիչների միջև. գրում է novostink.ru-ն` հղում անելով  pia.az-ին:

Գյուլիստանը Շահումյան շրջանի հայկական գյուղ է, որը 1992-ին օկուպացվել է Ադրբեջանի կողմից:

Բախումները ծագել են այն բանից հետո, երբ գյուղացիներին արգելել են իրենց անասուններին արածեցնել սահմանին մոտ գտնվող արոտավայրերում: Գյուղացիների խոսքով` իրենցից գումար են պահանջել, որպեսզի թույլ տան արածեցնել կենդանիներին: Բախման հետևանքով կան տուժածներ:

Գյուղացիներն արդեն բողոք են գրել Ադրբեջանի նախագահին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է դա:

Իսկ սոցիալական ցանցերում, որպես այս բախման իրական պատճառ, քննարկվում է հաճախակի հնչող կրակոցների խնդիրը: Նշվում է, որ Գյուլիստանի բնակիչները ադրբեջանցի զինվորներից պահանջել են դադարեցնել կրակել հայերի ուղղությամբ և վտանգել քաղաքացիների կյանքը:

 

Yerkir.am

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply