20-ամյա վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 12:09

Հունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի խողովակին ու շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար  Եղոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply