ԱՄՆ Սենատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 17:39

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նոր նախագծի բանաձեւը:

Օրենսդրական փաթեթը ներկայացրել են դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Զոն Էնսայնին:

Սենատին ներկայացված բանաձևը հորդորում է ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը համապատասխան ընկալումներ կձևավորի ու հստակ ազդակեներ հաղորդի մարդու իրավուքնների ու էթնիկ զտումների, Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ:

Բանաձևը պարունակում է մեծածավալ նյութեր ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության խնդրի լսումներից, բանաձևներից, նախագահների հայտարարություններից:

Երեկ ներկայացված բանաձեւը պարունակում է նաև 1916 թվականից մինչ այսօր արձանագրված` Հայոց ցեղասպանությանն առնչվող բազմաթիվ այլ փաստաթղթեր:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply