Բուսաբանական այգուց 2 մարդու են բերման ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 11:37

Հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները շրջագայություն կատարելիս, Բուսաբանական այգուց, ապօրինի թմրամիջոց պահելու  կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վահե Պ.-ին և 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին:

Վահե Պ.-ն ոստիկանների մոտենալուն պես դեն է նետել իր մոտ եղած  թղթյա փաթեթը, որի մեջ կար դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply