40-ամյա տղամարդու գուլպայից կանեփանման զանգված են հայտնաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 11:24

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ավտոկայանի մոտակայքից բերման են ենթարկել նախկինում դատված, 40-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել է կանեփանման սուր հոտ ունեցող կանաչավուն մանրացված զանգված:

Ըստ նրա հայտարարության՝ հիշյալ զանգվածը պատրաստել է իր օգտագործման համար:

Ոստիկանությունից հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply