Մեքենան մխրճվել է սրճարան տարածք. 1 մարդ մահացել է, մյուսը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 10:54

Հունիսի 13-ին, ժամը 01.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան -Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի  է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 33 ld 321 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1983թ. ծնված Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարան և բախվել սյանը: ՃՏՊ-ի  հետևանքով 1991թ. ծնված Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Իսկ երկրորդ տուժածին, ում ինքնությունը պարզվում է, տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ, որտեղ և մահացել է:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply