Վաղը կմեկնարկի «Գրանշան-2012» համաժողովը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 13, 2012 10:29

Հայաստանում  շարունակվում են Հայ  գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները,որոնց շրջանակում հունիսի  14-16-ը Երևանում կանցկացվի ոչ  լատինական  տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը:Համաժողովն իր աշխատանքը կսկսի հունիսի 14-ին ,ժամը 11.00-ին Մատենադարանի  գիտական նիստերի դահլիճում: Նույն օրերին `հունիսի 14-16-ը Նկարչի տանը  կգործի «Գրանշան» ցուցահանդեսը,որում   կներկայացվեն տառատեսակների Գրանշան 2008-2011թթ. միջազգային մրցույթների մրցանակակիր  աշխատանքները:Իսկ Նկարչի տան հարևանությամբ ` ԱՕԿՍ-ի շենքում հունիսի 14-ին ժամը 16.30-ից սկսած լրագրողները կարող են լուսաբանել նաև տառատեսակների մրցույթի  ժյուրիի աշխատանքը: «Գրանշան-2012» համաժողովին զուգընթաց  հունիսի 14-ին,ժամը  17.30-ին Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և  բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply