Թուրքական դպրոցներում առաջին անգամ թույլատրվել է քրդերեն դասավանդել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 9:42

Առաջին անգամ Թուրքիայի դպրոցներում թույլատրվել է քրդերեն դասավանդել, որպես ֆակուլտատիվ առարկա, հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա խորհրդարանում հայտարարել է, որ դա «պատմական քայլ է»:

Տասնամյակներ շարունակ Թուրքիան պայքար է մղում քուրդ ապստամբների հետ  երկրի հարավ-արևելքում: Շատ քրդեր են հանդես գալիս ինքնավարության ու մշակութային  ավելի շատ իրավունքների համար: Քրդերենով դասընթացներ կանցկացվեն այն դպրոցներում, որտեղ կհավաքվի   լեզուն սովորել ցանկացողների «բավականաչափ թիվ»:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply